Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի ՀՆԱ-ի աճը առաջիկա երեք տարիներին 3 տոկոսից պակաս կլինի

Հայաստանի ՀՆԱ-ի աճը առաջիկա երեք տարիներին 3 տոկոսից պակաս կլինի
09.06.2016 | 17:43

Առաջիկա երեք տարիներին Հայաստանում ՀՆԱ-ի աճը չի գերազանցի 3 տոկոսը՝ վկայում են Համաշխարհային բանկի հրապարակած տվյալները: Համաշխարհային տնտեսության հեռանկարներն ամփոփող ծավալուն զեկույցի համաձայն՝ 2016-ին ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանում կկազմի 1,9 տոկոս: «2017-ին և 2018-ին տնտեսական աճի տեմպերը Հայաստանում փոքր-ինչ կարագանան»,- նշում են ՀԲ-ի փորձագետները` կանխատեսելով, որ հաջորդ տարի ՀՆԱ-ի իրական արտահայտությամբ աճը երկրում 2,8, իսկ 2018-ին` 2,9 տոկոս կկազմի:


Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ 2016-ը Ադրբեջանի համար վատթարագույնը կլինի վերջին 20 տարիներին. երկիրը տարին կփակի 1,9 տոկոս տնտեսական անկմամբ: Վերջին անգամ Ադրբեջանում ՀՆԱ-ի անկում արձանագրվել էր 1995-ին: 2017-ին մասնագետները Ադրբեջանում կրկին ՀՆԱ-ի աճ են կանխատեսում` նշելով, որ չի գերազանցելու 1 տոկոսը: 2018-ին Ադրբեջանում տնտեսական վիճակը փոքր-ինչ կբարելավվի և ՀՆԱ-ի աճն իրական արտահայտությամբ կկազմի 1,3 տոկոս:
Հարավկովկասյան պետությունների շարքում առավել բարվոք տնտեսական վիճակում է Վրաստանը: ՀԲ-ի կանխատեսումների համաձայն՝ 2016-ը Վրաստանը կամփոփի 3 տոկոս աճով: 2017-ին ՀՆԱ-ի աճը Վրաստանում կկազմի 4,5, իսկ 2018-ին՝ 5 տոկոս:
ՀԲ-ի մասնագետները նաև փորձել են պարզել այն հիմնական գործոնները, որոնք ազդում են այս կամ այն պետության տնտեսական կացության վրա:
Հայաստանի պարագայում բացասաբար ազդող գործոններից են նախ և առաջ ռուսաստանյան տնտեսությունում նկատվող անկումը, որն այս տարի ավելի քան 1 տոկոս է կազմելու, մասնավոր տրանսֆերտների ծավալի նվազումը:


Վրաստանի դեպքում տնտեսական աճը դանդաղեցնող գործոններից են էներգակիրներով հարուստ գործընկեր պետություններում` նախ և առաջ Ադրբեջանում արձանագրվող անբարենպաստ զարգացումները: Բանկի կանխատեսմամբ՝ նավթի գինը երկարաժամկետ կտրվածքով շարունակելու է ցածր մակարդակի վրա գտնվել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, ինչպես էներգակիրներով հարուստ մյուս հետխորհրդային պետությունները` Ռուսաստանն ու Ղազախստանը, «կրկին բախվելու են ֆինանսական խնդիրների, կուտակած պահուստները շարունակելու են նվազել, իսկ արտարժույթի փոխարժեքը լուրջ շուկայական ճնշման է ենթարկվելու»:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ